Logo

Microsoft-ը օգտատերերին կստիպի թարմացնել Windows 11-ի վերջին տարբերակը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:05 / 30.01.2023LIFETECH
null

Microsoft-ը ստիպողաբար կթարմացնի համակարգիչները Windows 11 21H2-ից մինչև 22H2։

Microsoft-ը հարկադրաբար կթարմացնի Windows 11 21H2 օպերացիոն համակարգով աշխատող օգտատերերի համակարգիչները մինչև վերջին տարբերակը։ Այդ մասին հայտնում է ZDnet պորտալը։

Microsoft-ը կսկսի ավտոմատ թարմացնել Windows 11 Home և Pro 21H2 օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչները մինչև 22H2-ի նոր օպերացիոն համակարգ՝ օգտատերերի դրական արձագանքների շնորհիվ: Միևնույն ժամանակ, թարմացումը տեղի կունենա փուլերով՝ առաջին հերթին այն կազդի համակարգիչների վրա, որոնք առաջիններից են ստացել Windows 11։

Միաժամանակ, նշվում է, որ Microsoft-ը կշարունակի Windows 11 21H2-ի աջակցությունը մինչև 2023 թվականի հոկտեմբերի 10-ը։ Օպերացիոն համակարգի այս տարբերակի թողարկումը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 4-ին։

Նշվում է, որ ընկերությունը 21H2-ի աջակցության ավարտից ինը ամիս առաջ զգուշացրել է օգտատերերին, մինչդեռ Windows 10 20H2-ից 21H2-ի անցման մասին հայտարարվել է աջակցության ավարտից չորս ամիս առաջ։
 

fastnews-ads-banner