Logo

«Monicagate» ․ անթույլատրելի սխալ կամ սերը պաշտոն չի հարցնում

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 24.06.2020LIFETECH
Բացառիկ
մմմղ - «Monicagate» ․ անթույլատրելի սխալ կամ սերը պաշտոն չի հարցնում

Բիլ Քլինթոն և Մոնիկա Լևինսկի-Սպիտակ տան պատերի ներսում և դրանից դուրս դեռ հիշում են այս զույգի պատմությունը։

Քլինոթն -Լևինսկի աղմկահարույց սկանդալը սկսվեց 1998 թվականին , որի հերոսներն էին 49 ամյա  ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը և Սպիտակ տան 22 ամյա աշխատակցուհի Մոնիկա Լևինսկին։

Մոնիկան քոլեջն ավարտելուց հետո Քլինոթնի ղեկավարման շրջանում փորձաշրջան էր անցնում Սպիտակ տանը ։ Հետագայում այնտեղ աշխատանքի անցնելով  Լևինսկին սկսել է անձնական հարաբերություններ ունենալ Քլինթոնի հետ, որոնց մասին հետագայում նա պատմել է իր ընկերուհի, պաշտպանության նախարարության աշխատակից Լինդա Թրիփին: Վերջինս գաղտնի ձայնագրել է իրենց խոսակցությունները , սակայն որոշ ժամանակ անց իմանալով որ Մոնիկան Պաուլա Ջոնսի դատական լսումների ժամանակ դատարանում հերքել է Քլինթոնի հետ կապի մասին լուրերը իրենց խոսակցությունների ձայնագրությունը հանձնել է Քենեթ Սթարին , որը հետաքննում էր Քլինթոնի հետ կապված մի շարք դատական գործեր։

Այս արտաամուսնական կապի մասին լուրերը բացասական են անդրադառնում Քլինոթոնի վարկանիշի վրա որպես նախագահ, և հետագայում պատճառ դառնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում նախագահ Քլինթոնի իմպիչմենտի  գործընթացի սկսվելուն: Սակայն 21-օրյա դատավարության ընթացքում, որն իրականացնում էր երկրի Սենատը, նախագահ Քլինթոնը արդարացվեց բոլոր մեղադրանքներից, սակայն դատապարտվեց կեղծ ցուցմունքներ տալու և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ։

Իհարկե այս ամենը չէր լինի եթե Մոնիկան դատարանում չհերքեր իրենց կապի մասին, սակայն հենց դա էլ հաստատում է, որ Լևինսկին այդ կերպ փորձել է պաշտպանել իր սիրելի նախագահին՝ հերքելով իրենց կապի մասին։ Ինչևէ ,հետաքրքիրն այն է, որ  Քլինթոնի նկատմամբ մեղադրական դատավճիռ այնուամենայնիվ հրապարակվեց, սակայն Մոնիկան այդտեղ այլևս կապ չուներ , դատավճիռը կապված էր դատավոր Սյուզան Ուեբբեր Ռայթի նկատմամբ քաղաքացիական հարգանք չցուցաբերելու հետ։

Մոնիկա Լևինսկին հայտարարել է, որ 1995 թվականի նոյեմբերից 1997 թվականի մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում, նախագահ Քլինթոնի հետ ունեցել է 9 սեռական հարաբերություն: Առաջին տիկին Հիլլարի Քլինթոնը  համաձայն հրապարակված պաշտոնական օրակարգի, հարաբերությունների ընթացքում եղել է Սպիտակ տանը։

Զանգվածային լրատվամիջոցներում նորությունը հայտնվել է հունվարի 21-ին՝ The Washington Post օրաթերթում։

Տարիներ անց, երբ բոլոր <<ջրերն>> արդեն հոսել էին Քլինոթնը որոշեց անկեղծ խոսել,  այն էլ իր կնոջ մասին պատմող վավերագրական ֆիլմում, որը եթեր է հեռարձակվել այս տարվա մարտի 6-ին։ Նա իր և Մոնիկայի հարաբերություններն անվանել է <<անթույլատրելի սխալ>>։

Նրա պնդմամբ՝ 22-ամյա աղջկա հետ սիրավեպը իր համար եղել է «աշխատանքից ցրվելու եղանակ»:

Իր հերթին, Հիլարի Քլինթոնը ֆիլմի համար տված հարցազրույցում հայտարարել է, որ ամուսնու դավաճանությունն իրեն ուժեղ հարված է հասցրել: Նրա խոսքով՝ իր համար դա իմանալը «շատ ցավոտ» է եղել:

«Ես չէի կարողանում դրան հավատալ»,- խոստովանել է Հիլարին:

Մոնիկան իր հերթին տարիներ անց, նույնիսկ իր վերջին հարցազրույցի ժամանակ հաստատել է իր և նախագահի սիրային կապի մասին լուրերը, և այդ կերպ հաստատել, թե ինչպես են կարողացել նախագահն ու իր սիրուհին մոլորեցնել ամոբողջ աշխարհին։

Նրանց մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական ֆիլմեր և նույնսիկ սերիալ։


fastnews-ads-banner