Logo

Մոլորակում պարենային վիճակի կայունացման համար Ճապոնիան 45 մլն դոլար կհատկացնի

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:54 / 03.03.2023ԲԻԶՆԵՍ
null

Ճապոնիայի կառավարությունը որոշել է 45 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացնել միջազգային ասպարեզում պարենային իրավիճակի կայունացման համար, այսօր Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ Այդ մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը:

«Մենք որոշել ենք 45 մլն դոլար հատկացնել պարենի հետ կապված միջազգային իրավիճակի կայունացման համար», - ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ այդ միջոցները կուղարկվեն Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների կարիքավոր բնակիչներին, ինչպես նաև Ուկրաինայի բնակչությանը։ Բացի դրանից, ինչպես նշել է Մացունոն, այդ նպատակների համար ևս 5 միլիոն դոլար կուղղվի Ճապոնիայի հասարակական կազմակերպությունների կողմից:

fastnews-ads-banner