Աշխարհի ամենահայտնի կրիպտոարժույթ Bitcoin-ը երկար ժամանակ չէր կարողանում անցնել 50.000 դոլարի սահմանագիծը, չնայած աշնանը այն ռեկորդ էր սահմանել՝ հասնելով գրեթե 70.000 դոլարի։
Ըստ Coinmarketcap-ի՝ Bitcoin-ի գինը վերջին շաբաթվա ընթացքում իջել է 8%-ով, իսկ մեկ մետաղադրամի համար տրվում է 47000 դոլարից պակաս։ Կրիպտոարժույթի շուկայական կապիտալիզացիան կազմում է 887 միլիարդ դոլար: Որոշ վերլուծաբանների կանխատեսումներով՝ այս տարի փոխարժեքը կարող է բարձրանալ մինչև 200.000 դոլար, սակայն նման կանխատեսումներ բավականին շատ են եղել։
Մեկ այլ կրիպտոարժույթ՝ Ethereum-ն այժմ արժե մոտ 3.800 դոլար, մինչդեռ կրիպտոարժույթի փոխարժեքը շաբաթական նվազել է 6.7%-ով։ Ethereum-ի շուկայական կապիտալը կազմում է 451 միլիարդ դոլար:
Իլոն Մասկի աջակցող Dogecoin կրիպտոարժույթը մեկ շաբաթվա ընթացքում էժանացել է գրեթե 10%-ով։ Փոխարժեքը 0.1715 է, իսկ շուկայական կապիտալիզացիան՝ 22.7 մլրդ դոլար։
Մեկ այլ հայտնի արժույթ Շիբա Ինուն էժանացել է 12.3%-ով, Սոլանան՝ 13.7%-ով, իսկ Կորդանան՝ 8.4%-ով։