Logo

ՆԱՍԱ. Hubble աստղադիտակը լուսանկարել է Pismis 26 աստղային կուտակումը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:22 / 30.11.2022• LIFETECH
null

Hubble աստղադիտակը լուսանկարել է Pismis 26 կլաստերը: Այդ մասին հայտնում է ՆԱՍԱ-ի Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնը։ 

Գնդաձև կուտակումներն աստղերի խմբեր են, որոնք միասին են մնում փոխադարձ ձգողականությամբ: Դրանք պարունակում են հազարավոր աստղեր: Pismis 26-ը գտնվում է Երկրից 23000 լուսային տարի հեռավորության վրա՝ Կարիճ համաստեղությունում: Այն մոտ է Ծիր Կաթինի միջուկին՝ փոշու ավելացած խտությամբ գոտում։ Այդ փոշին ցրում է սպեկտրի կապույտ մասը և թափանցում կարմիր մասի միջով, ինչն աղավաղում է կլաստերի գույնը:

Pismis 26 կլաստերի աստղերը խիստ մետաղական են, ինչը նշանակում է, որ դրանք պարունակում են ջրածնից և հելիումից ավելի ծանր ատոմներ: Մասնավորապես, հարուստ են ազոտով, ինչը բնորոշ է այս տարածաշրջանի աստղերին։ Pismis 26-ը նույնպես, հավանաբար, ժամանակի ընթացքում կորցրել է շատ աստղեր գալակտիկական միջուկի ձգողականության պատճառով, ինչը հանգեցրել է արտաքին շերտերի հեռացմանը: Հետազոտողները կլաստերի տարիքը գնահատում են 12 միլիարդ տարի: 
 

fastnews-ads-banner