Logo

ՆԱՍԱ-ի մարսագնացը նոր քարե «ուղեկից» ունի

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:25 / 03.03.2023IT
null

Երբ քեզ հեռու են ուղարկում, իսկ դու գոնե մի քանի ուղեկից ես ուզում։

NASA-ի Perseverance մարսագնացը վերածվում է Մարսի քարերը տեղափոխող մեքենայի։ 2022 թվականին նրանցից մեկը հարվածել է ռովերի ձախ առջևի անիվին և դեռ այնտեղ է։ Իսկ փետրվարի վերջին նրան միացավ մեկ այլ «ուղեկից»։

Ավելի մեծ քար, բայց՝ արդեն աջ առջևի անիվում, նկատել է աստղալուսանկարիչ Սիմեոն Շմաուսը։ Իր Twitter-ում նա տեղադրել է երկու «ընտանի կենդանիների» նկարները՝ արված Perseverance (Hazard Camera) տեսախցիկներով, որոնք տեղադրված են ռովերի ստորին մասում։

HazCam-ներն օգնում են հետևել ռավերի տեղաշարժին, ինչպես նաև օգտակար են անիվների մոնիտորինգի, իսկ այժմ, ինչպես պարզվեց, նաև քարե ուղեկիցներին հետևելու համար:

ՆԱՍԱ-ն անցյալ տարի հայտնել էր, որ Perseverance-ին հարվածող քարը «վտանգ չի ներկայացնում»: Գործակալությունը դեռևս չի մեկնաբանել երկրորդ դեպքը։
 

fastnews-ads-banner