ՆԱՍԱ-ն մեկ քայլ ավելի մոտ է Լուսնի և Մարսի վրա գաղթու ստեղծելուն՝ օօգտագործելով երկնային մարմինների հողը: Universe Today-ը նշում է, որ Միջազգային տիեզերակայանի պաշարների համալրման հարցում ՆԱՍԱ-ի վերջին առաքելությունը ներառում է մի համակարգ, որը նախատեսված է Լուսնի և նման այլմոլորակային մակերևույթների եռաչափ տպագրության ցուցադրման համար:
Redwire Regolith Print Project-ը (RRP) զուգահեռ կաշխատի գործող տպիչ համակարգի (ManD) հետ`փորձարկելու 3D տպագրության մոդելավորված ռեգոլիթը: Հաջողության դեպքում ISS-ի անձնակազմը փորձարկելու է ստացված նյութի ուժը տիեզերքում՝ տեսնելու՝ արդյոք այն կարող է դիմանալ Երկրից դուրս գտնվող ծանր պայմաններին:
Գիտնականները տարիներ շարունակ պատկերացրել են բնակավայրեր տեղական հողի վրա, սակայն այս փորձարկումը համեմատաբար իրատեսական է: Այն իր հերթին կարող է նվազեցնել շինանյութերի քանակը, որոնք ՆԱՍԱ-ն առաքում է Լուսին և Մարս:


