Նոր լուսանկարներում կարելի է տեսնել բազմաթիվ խառնարաններ, որոնք երկնաքարերի անկման հետքեր են։
Orion տիեզերանավը հնարավորինս մոտեցել է Լուսնին և նոր նկարներ արել Երկրի բնական արբանյակից։ Խառնարանները կարելի է տեսնել սև և սպիտակ պատկերներում: Այդ մասին հայտնել է NASA-ն։
Այնտեղ պարզաբանել են, որ լուսանկարներն արվել են Artemis առաքելության վեցերորդ օրը։ Orion տիեզերանավն արբանյակը նկարել է 128 կիլոմետր հեռավորությունից։

«Լուսանկարն արվել է Orion օպտիկական նավիգացիոն համակարգի միջոցով, որը ֆիքսել է Երկրի և Լուսնի սև ու սպիտակ պատկերները՝ տարբեր փուլերում և հեռավորությունների վրա»,- նշել են գիտնականները։

Այս թռիչքը տեղի է ունենում Արտեմիս առաքելության առաջին մասի շրջանակներում, որը նախատեսված է մարդուն Լուսին հասցնելու համար:
NASA-ի կապսուլան 50 տարվա մեջ առաջին անգամ հաջողությամբ թռել է դեպի Լուսին։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 1969 թվականին։

Տիեզերանավն արձակվել է նոյեմբերի 16-ին՝ Space Launch System գերծանր արձակման մեքենայով, Artemis 1 առաքելության շրջանակներում՝ Ֆլորիդայի Քենեդու տիեզերական կենտրոնից:


