Roewe RX9 քրոսովերի ամբողջական դեբյուտը տեղի կունենա օգոստոսի վերջին:
Չինական Roewe ապրանքանիշը հրապարակել է նոր ֆլագմանի՝ RX9 քրոսովերի լուսանկարները, որը կմրցի Toyota Highlander-ի հետ։ Այն կհայտնվի Չենդուի ավտոսրահում այս տարվա օգոստոսի վերջին։ Մեքենան կստանա եռաշերտ ինտերիեր և 235 ձիաուժ հզորությամբ տուրբո շարժիչ՝ զուգակցված ինն աստիճան արագությամբ ավտոմատ փոխանցման տուփի հետ: Բացի այդ, ամենագնացը կպատրաստվի նոր դիզայով, որի առանձնահատկությունները կլինեն հսկայական ճաղավանդակն ու նեղ լուսարձակները։
![]()
Roewe ապրանքանիշը պատկանում է SAIC-ին: Բրենդային շարքը ներառում է տասը մոդել, և շատ շուտով դրան կավելանա RX9 քրոսովերը։ Չինաստանում Roewe շարքի ֆլագմանը կպատրաստվի նոր դիզայներական ոճով, թեև այն չունի որևէ լուրջ տարբերություն նախկինում օգտագործված «ռիթմի արթնացումից» (Rythm Wake-Up) -ից։
![]()
Ամենագնաց մեքենան ստացել է ռադիատորի վանդակաճաղի լայն «երախ», դռների՝ հետ քաշվող բռնակներ և նեղ լուսարձակներ։ Սրահը զարդարված է պտտվող թվային կլաստերով, որը միավորում է մեդիա համակարգի էկրանի հիմքը և ուղևորի համար նախատեսված լրացուցիչ էկրանը։ Դիզայնի համար օգտագործվել է «փայտի» տեքստուրայով պլաստիկ և մի քանի տեսակի կաշի:
![]()
Նկարներում Roewe RX9-ը ներկայացված է թանկարժեք տարբերակով՝ երկրորդ շարքում առանձին նստատեղերով։ Կլինի նաեւ յոթտեղանոց տարբերակ՝ սովորական բազմոցով։ Մեքենայի երկարությունը գրեթե հինգ մետր է, այսինքն՝ մեծ քրոսովերներից այն չափսերով մոտ է Toyota Highlander-ին և Volkswagen Teramont-ին։ «Իննոցն» առաջ է մղում 2.0 տուրբո շարժիչը՝ մոտ 235 ուժով։
![]()
Քառանիվ քարշը միայն թանկարժեք կոմպլեկտացիաների մակարդակում է: Հնարավոր է, որ մոդելն ապագայում վաճառվի համաշխարհային շուկաներում, սակայն արդեն MG ապրանքանիշի ներքո, որը նույնպես պատկանում է SAIC-ին։
![]()


