Այդ մեքենաներից ընդամենը 30 հատ է եղել։ Մոդելը թողարկվել է ընկերության հիմնադիր Էտորե Բուգատիի պատվին։
Այս տարվա օգոստոսի վերջին Gooding & Company-ն աճուրդի կհանի ամենահազվագյուտ Bugatti EB 110 սուպերքարը՝ Super Sport մոդիֆիկացիայով։ Արտադրության հինգ տարվա ընթացքում ֆրանսիացի ինժեներները թողարկել են ընդամենը 139 բացառիկ սուպերքար, որից 30-ը ստացել է Super Sport մոդիֆիկացիա։ Նման մոդիֆիկացիան առանձնանում է թեթև թափքով և ուժային համակարգով։ Մեքենայի աճուրդից նախատեսում են ստանալ մոտ 3,5 միլիոն դոլար։
![]()
Բացի թեթև թափքից, այս Bugatti-ն առանձնանում է շարժիչի հզորությամբ: 3,5 լիտրանոց չորս տուրբիններով V12 շարժիչը հասցվել է մինչև 612 ձիաուժի։ Ագրեգատը համալրված է վեցաստիճան «մեխանիկայով» և լիաքարշակ համակարգով։ Սուպերքարը «հարյուրի» է հասնում 3,3 վայրկյանում։ Առավելագույն արագությունը ժամում 354 կիլոմետր է։
![]()
Վաճառքի հանվելիք նմուշը 1994 թվականին բաժին հասավ առաջին սեփականատիրոջը Գերմանիայում: Մոտ երեք տասնամյակ սուպերմեքենան եղել է Ճապոնիայում և եվրոպական մի շարք երկրներում: Ամբողջ ժամանակ այն անցել է հազար կիլոմետրից պակաս ճանապարհ:
![]()
Փետրվարի վերջին վաճառքի էր հանվել 2008 թվականի արտադրության Bugatti Veyron ավտոմեքենա՝ ներկված բեժի միանգամից երկու երանգներով։ Հազվագյուտ սուպերմեքենայի համար վաճառողը 1,6 միլիոն դոլար է ուզել:
![]()


