Logo

Նեյրոնային ցանցերի և ռենտգենի միջոցով վերականգնվել է Վան Գոգի նկարը  

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:28 / 07.09.2022• LIFETECH
Երկու ըմբիշներ կտավ

«Երկու ըմբիշներն» իրենց ամենապտեհ ժամին էին սպասում գրեթե մեկուկես դար։

Լոնդոնի համալսարանական քոլեջի աշխատակիցները նկարիչ Ջեսպեր Էրիկսոնի մասնակցությամբ վերականգնել են Վինսենթ Վան Գոգի «Երկու ըմբիշներ» կտավը, որը նա նկարել է ավելի քան 135 տարի առաջ՝ մոտ 1886 թվականին։ 

Երկու ըմբիշներ կտավ-Վան Գոգ

Հետազոտողները ոչնչացվող աշխատանքները վերստեղծելու տեխնոլոգիա են կիրառել, որն օգտագործում է ռենտգենյան ճառագայթներ։ Այն թույլ է տալիս ապամոնտաժել ներկի յուրաքանչյուր շերտ: Հաջորդը գալիս է նեյրոնային ցանցը, որը վերականգնում է նկարչի ձեռագիրը, իսկ 3D տպագրության տեխնոլոգիան՝ ստեղծելով պատրաստի կտավն, ավարտում է ամեն ինչ։ Այս համակարգը գտնվում է հետազոտողների NeoMasters նախագծի հիմքում, որը գործում է 2019 թվականից և օգնում է վերականգնել արվեստի անհետացող գործերը։

Մասնագետների կարծիքով՝ նկարի ռեստավրացիան դժվար է գնահատել, սակայն «Երկու ըմբիշները» վերցրել է հնարավոր ամեն ինչ գոյություն ունեցող տեխնոլոգիաներից, և կտավը «համոզիչ» է ստացվել։

Երկու ըմբիշներ կտավ-Գոգ

Նկարում պատկերված են երկու տղամարդիկ՝ մերկացած մինչև գոտկատեղը։ Այդ կտավի գոյության մասին հայտնի է դարձել 2012 թվականին, երբ բելգիացի արվեստաբանները ստուգել են Վան Գոգի «Նատյուրմորտ՝ մարգագետնային ծաղիկներով և վարդերով» կտավը։ Ռենտգենյան անալիզը ցույց է տվել, որ ներկի շերտերի տակ երևում են մարդկային երկու ուրվագծեր։
Կտավի՝ օրիգինալ լինելու հավաստիքը հեղինակի նամակներից մեկն է եղբորը, որտեղ նա խոսում է «Երկու ըմբիշների» մասին։ Բացի այդ, Անտվերպենի Արվեստների ակադեմիայի նկարչական կուրսում, որտեղ Վան Գոգը սովորել է 1886 թվականին, մեկ անգամ չէ, որ նա ստիպված է եղել նույն դիրքով պատկերել երկու կիսամերկ ուրվագծեր։
 

fastnews-ads-banner