Logo

Nikkei. Ճապոնիայում օգտագործված մեքենաների գները հասել են պատմական առավելագույնի՝ 1978-ից ի վեր

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:55 / 26.01.2023LIFETECH
null

2022-ին Ճապոնիայում օգտագործված մեքենաների գները հասել են պատմական առավելագույնին՝ նոր մեքենաներում կիսահաղորդիչների պակասի պատճառով:

Օգտագործված ավտոմեքենան վաճառվում է միջինը 21%-ով ավելի թանկ, քան նախորդ տարի: Այդ մասին հայտնում է Nikkei-ը:

2022-ին Ճապոնիայում օգտագործված մեքենայի արժեքը կազմել է գրեթե 1,05 միլիոն ¥ (ընթացիկ փոխարժեքով 8000 դոլարից մի փոքր ավելի): Այս ցուցանիշն աճում է 31 ամիս անընդմեջ և հասել է պատմական առավելագույնին՝ 1978 թվականից ի վեր։

fastnews-ads-banner