Logo

Նոր մանրամասներ Apple Watch Pro-ի մասին․ այն կցուցադրվի սեպտեմբերի 7-ին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:16 / 29.08.2022• LIFETECH
Apple Watch Pro

Դա կլինի «One more thing»։

Apple Watch-ի խելացի ժամացույցի կատարելագործված տարբերակի մշակման մասին լուրերը հերթական անգամ հաստատվել են։ Մի քանի աղբյուր հայտնել է, որ ընկերությունն իսկապես պատրաստվում է նորույթը ցուցադրել iPhone 14-ի հետ մեկտեղ՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք միջոցառմանը։ Ճիշտ է, մոդելը կկոչվի ոչ թե Apple Watch Extreme, ինչպես նախկինում էին կարծում, այլ Apple Watch Pro։

Ճապոնական Macotakara պարբերականի վերջին զեկույցը, որը ծանոթ է ընկերության մատակարարման շղթային, հաստատում է հարթ էկրանի առկայությունը՝ առանց թեք եզրերի: Աքսեսուարը կստանա 47 մմ պատյան, այլ տարբերակներ չեն լինի։

Ըստ վստահելի ինսայդեր Ռոս Յանգի՝ Apple Watch Pro-ն կունենա 1,99 դյույմանոց էկրան, ինչը զգալիորեն ավելի մեծ է, քան Watch Series 7 տարբերակի 1,77 դյույմանոցը: Աքսեսուարը կարող է ներկայացվել որպես « One more thing», այսինքն՝ ինչ-որ միանգամայն նոր բան և՛ ընկերության, և՛ օգտատերերի համար:
 

fastnews-ads-banner