Logo

Փաշինյանը և Ալիևը պատրաստ են հանդիպել Մոսկվայում

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 19.10.2020LIFETECH
15 9 750x450 1 - Փաշինյանը և Ալիևը պատրաստ են հանդիպել Մոսկվայում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ժամանել Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ բանակցություններ վարելու նպատակով։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, զրուցել», – ասել է Փաշինյանը ТАСС-ին տված հարցազրույցում:

Իր հերթին, Ադրբեջանի նախագահը ТАСС-ին տված հարցազրույցում ևս ասել է, որ պատրաստ է բանակցությունների:

«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Մոսկվայում և ցանկացած այլ վայրում, որպեսզի վերջ տանք առճակատմանը և գտնենք կարգավորման ուղիներ», – ասել է Ալիևը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է ինքը մեկնել Մոսկվա՝ Փաշինյանի հետ հանդիպելու համար:


fastnews-ads-banner