Logo

Փլվել է Չինական Մեծ պարսպի մի մասը

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 10.01.2022LIFETECH

Չինական Մեծ պարիսպ

Չինաստանում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. Արդյունքում ավիրվել է Չինական Մեծ պատի մի մասը, մարդիկ են տուժել։ Այս մասին հայտնում է Global Times-ը։

Ցնցումները տեղի են ունեցել շաբաթ օրը Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցինհայ նահանգում՝ 10 կիլոմետր խորության վրա: Չնայած այն հանգամանքին, որ այն տեղի է ունեցել քիչ բնակեցված տարածքում, մի քանի խոշոր քաղաքում ցնցումները զգացվել են: Զոհերի մասին հստակ տեղեկություններ չկան, վիրավորվել է 9 մարդ:

 

Երկրաշարժն ավիրել է պատի երկու մետր տարածքը, որը գտնվում է Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գանսու նահանգի Շանդան շրջանում Ներկայումս մասնագետները վերանորոգման աշխատանքներ են իրականացնում։

Պատի փլուզված հատվածը կառուցվել է Մին դինաստիայի օրոք (1368-1644):


fastnews-ads-banner