Ռուսաստանի Առաջին ալիքը չի երկարաձգի պայմանագիրը VID հեռուստաընկերության հետ, որն իր ստեղծման օրվանից զբաղվում է «Поле чудес» շոուի պրոդյուսերությամբ, և կվերսկսի նախագիծը նոր ձևաչափով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով հեռուստաալիքի մամուլի ծառայությանը։
Կողմերը նոր պայմանագրի շուրջ համաձայնության չեն եկել, որից հետո Առաջին ալիքը համաձայնել է ամերիկյան CBS ցանցից գնել «Բախտի անիվը» (Wheel of Fortune) հեռուստաշոուի պաշտոնական իրավունքները, որը «ստեղծագործական ոգեշնչման աղբյուր է դարձել ռուսական շոուի հեղինակների համար»։
«Поле чудес» նոր հաղորդումը կթողարկվի ուրբաթ օրերին, ինչպես նախկինում, իսկ Յակուբովիչը կմնա դրա հաղորդավարն ու գեղարվեստական ղեկավարը։ Առաջին թողարկումը Առաջին ալիքի եթերում կհայտնվի 2022 թվականի հունվարին։
Յակուբովիչը վարում էր շոուն 1991 թվականից: