Logo

Ռուսաստանում կանխիկ դոլար և եվրո ստանալ հնարավոր չի լինի մինչև 2023-ի մարտի 9-ը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:42 / 01.08.2022• LIFETECH
null

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը ևս 6 ամսով երկարացրել է կանխիկ արտարժույթի դուրսբերման սահմանափակումները։

Ռուսաստանի բանկը որոշել է վեց ամսով երկարաձգել արտարժույթով կանխիկացման սահմանափակումները։ Այդ մասին հայտարարել է Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։

Մինչև 2023 թվականի մարտի 9-ը Ռուսաստանում կարելի է կանխիկացնել ընդամենը 10 հազար ԱՄՆ դոլար կամ այդ գումարի համարժեքը եվրոյով, բայց դա վերաբերում է միայն մինչև 2022 թվականի մարտի 9-ը հաշվում ունեցած կամ ավանդ դրած միջոցներին: Մնացած գումարը կարելի է ստանալ ռուբլով՝ տվյալ օրվա շուկայական փոխարժեքով:

Ռուսաստանի բանկը սահմանափակումների երկարաձգումը բացատրել է երկրի դեմ գործող պատժամիջոցներով, որոնք արգելում են ռուսական ֆինանսական հաստատություններին ձեռք բերել արևմտյան երկրների կանխիկ արժույթը։

Նաև ռեզիդենտ իրավաբանական անձանց համար ևս 6 ամսով՝ 2022 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև 2023 թվականի մարտի 9-ը, երկարաձգվում են ճանապարհածախսի համար արտարժույթ ստանալու սահմանափակումները՝ ոչ ավելի, քան 5 հազար ԱՄՆ դոլար կամ համարժեք եվրո, ֆունտ ստեռլինգ, ճապոնական իեն: Այդ պահանջները չեն տարածվում այլ արժույթների վրա:
 

fastnews-ads-banner