Logo

Ռուսաստանի անդամակցությունը FATF-ում դադարեցվել է․ AFP

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:12 / 24.02.2023LIFETECH
null

Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խումբը (FATF - Financial Action Task Force) հայտարարել է, որ դադարեցնում է Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությունում։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է France-Presse գործակալությունը (AFP)։

«Ռուսաստանի մասնակցությունը՝ որպես փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբի անդամի, դադարեցվել է»,- հայտնել է գործակալությունը։

Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել էր, որ Կիեւը կոչ է անում FATF-ին՝ հեռացնել Ռուսաստանին կազմակերպությունից եւ ներառել սեւ ցուցակում։

fastnews-ads-banner