Logo

Ռուսաստանը բարձրացրել է ցորենի արտահանումը՝ հասցնելով 2020-ի մակարդակին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
10:51 / 06.03.2023LIFETECH
null

Չնայած ԵՄ-ի պատժամիջոցների ճնշմանը՝ Ռուսաստանը ցորենի արտահանման մակարդակը բարձրացրել է՝ հասցնելով այն մակարդակին, որը կար 2020-ին:

Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Եվրամիության աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ նման ցուցանիշներին վերադարձը հնարավոր է դարձել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ բարյացակամ վերաբերմունք ունեցող երկրներից վերաարտահանումների շնորհիվ։ Օրինակ՝ ԱՊՀ երկրներից ու Չինաստանից։

Ըստ Logistic OS վերլուծական հարթակի՝ Ռուսաստանը մեծացրել է ցորենի մատակարարումները։ Դրանք գրեթե կրկնապատկվել են 2023 թվականի հունվարին և փետրվարին նախորդ տարվա համեմատ։ Առաքիչներն էլ հաղթահարել են հակառուսական պատժամիջոցների հետևանքով առաջացած ֆինանսավորման և ապահովագրության որոշ խնդիրներ:

fastnews-ads-banner