Logo

Սևանա լճի մակարդակը նվազել է 25 սանտիմետրով

17:34 / 16.06.2023LIFETECH
null

2023 թվականի հունիսի 15-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ գրանցված նիշից   նվազել է 25 սանտիմետրով։

Ինչպես տեղեկացնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանություն և մոնիտորինգի կենտրոնը, 2023 թվականի մայիսի վերջերից մինչ հունիսի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 46 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր։

2023 թվականի հունվարից մինչև հունիսի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 70 միլիոն 137 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ։

fastnews-ads-banner