Logo

Շնորհակալություն փրկված կյանքների համար. Կամերայինը՝ բուժաշխատողներին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
00:00 / 16.06.2020LIFETECH
az4fvsf.thumb  - Շնորհակալություն փրկված կյանքների համար. Կամերայինը՝ բուժաշխատողներին

Հունիսի 21-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հանդես կգա առցանց համերգով՝ նվիրված Բուժաշխատողի օրվան, նշված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

«Բժիշկներ, բուժքույրեր, շտապօգնության անձնակազմեր, տեխնիկներ, դեղատների աշխատակիցներ և բոլոր նրանք, ովքեր հոգ են տանում մեր առավել խոցելի բնակչության համար: Շնորհակալություն ձեր ամենօրյա զոհողությունների, նվիրվածության ու քաջության համար: Շնորհակալություն փրկված կյանքների համար»,- նշված է գրառման մեջ:

Համերգին փոքր կազմերով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին։

Ուղիղ հեռարձակմամբ առցանց համերգին կարող եք հետևել հունիսի 21-ին, ժամը 21:00-ին:


fastnews-ads-banner