Logo

Սիբիրից մինչև ԱՄՆ. անտառային հրդեհներն արտանետումների ռեկորդներ են սահմանել

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 09.12.2021LIFETECH
Անտառային հրդեհներ

Այս տարի անտառային հրդեհները հանգեցրել են ածխածնի ռեկորդային արտանետումների Սիբիրի և ԱՄՆ-ի որոշ հատվածներում, քանի որ կլիմայի փոփոխությունն անսովոր կատաղի հրդեհներ է առաջացրել: Այս մասին հաղորդում է Եվրոպական միության մթնոլորտի մոնիտորինգի ծառայությունը՝ Copernicus-ը:

Համաձայն Copernicus-ի՝ 2021 թվականին անտառային հրդեհներն ամբողջ աշխարհում կարտանետեն 1.76 միլիարդ տոննա ածխածին: Սա համարժեք է Գերմանիայի CO2 տարեկան արտանետումների ավելի քան կրկնապատկմանը:

Անտառային հրդեհներից ամենաբարձր արտանետումները հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում եղել են ամենաշատ տուժած թեժ կետերում Copernicus-ի տվյալների հավաքագրման մեկնարկից ի վեր՝ 2003 թվականին, ներառյալ Սիբիրի, Յակուտիայի, Թուրքիայի, Թունիսի և Միացյալ Նահանգների արևմտյան հատվածները:

«Մենք տեսել ենք ինտենսիվ և երկարատև անտառային հրդեհներ խոշոր շրջաններում: Ավելի չոր և շոգ տարածաշրջանային պայմանները փոփոխվող կլիմայական պայմաններում մեծացնում են բուսականության բորբոքման և հրդեհային վտանգի ռիսկը», – ասում է Copernicus-ի ավագ գիտնական Մարկ Պարինգթոնը:

Համաշխարհային մասշտաբով անտառային հրդեհների արտանետումների ընդհանուր ծավալը ամենաբարձրը չէր 2003 թվականից ի վեր, սակայն Copernicus-ը նշում է, որ նման արտանետումները, հավանաբար, կավելանան կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքով:

Աղբյուրը՝ reuters


fastnews-ads-banner