Logo

Տիեզերք կուղարկվի ռոբոտ-վիրաբույժ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:49 / 11.08.2022• LIFETECH
Ռոբոտ-վիրաբույժ՝ տիեզերքում

Այս փորձնական մշակումը պետք է օգնի տիեզերագնացներին արտակարգ իրավիճակներում` Երկրից հեռու:

Մոտ ապագայում ՆԱՍԱ-ն և տիեզերական այլ գործակալություններ 50 տարվա մեջ առաջին անգամ մարդ կուղարկեն Երկրի ցածր ուղեծրից դուրս: Տիեզերագնացները երկար ժամանակ կանցկացնեն Լուսնի և Մարսի վրա, որտեղ կարող է պահանջվել բժշկական օգնություն, այդ թվում՝ օպերատիվ: Որպեսզի դա չդառնա կրիտիկական խնդիր, Նեբրասկի համալսարանի ևԻնովացիոն կամպուսի ինժեներները մշակել են վիրաբուժական ռոբոտ ինքնուրույն վիրահատություններ կատարելու համար:

Ռոբոտը ստացել է Miniaturized In-vivo Robotic Assistant (MIRA) անվանումը: 2024 թվականին այն կառաքվի ՄՏԿ անկշռելիության պայմաններում փորձարկվելու համար։

MIRA-ի ստեղծմամբ գրեթե 20 տարի զբաղվում է Virtual Incision ստարտափը, որը հիմնադրել են Շեյն Ֆարիտորը և վիրաբուժության նախկին պրոֆեսոր Դմիտրի Օլեյնիկովը: Ընկերությանը հաջողվել է ներգրավել ավելի քան 100 միլիոն դոլարի ներդրումներ, ևս 100 հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել է ՆԱՍԱ-ն՝ տիեզերակայանում փորձարկելու համար վիրաբուժական ռոբոտ պատրաստելու նպատակով։

Ռոբոտ-վիրաբույժ 1

MIRA-ի նախապատրաստումը ՄՏԿ-ում փորձարկման համար կշարունակվի հաջորդ տարի: Սարքի համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ծրագրակազմ և հուսալիության թեստ, որպեսզի ռոբոտը կարողանա դիմանալ դեպի տիեզերք թռիչքին։

 

Այժմ MIRA-ն մարզվում է արհեստական նյութերի վրա, որոնք նմանակում են մարդու մարմինը: Դա անհրաժեշտ է նուրբ վիրահատություններ կատարելու համար: Այսպիսով, 2021 թվականի օգոստոսին ռոբոտ-վիրաբույժը հաջողությամբ կատարել է առաջին հեռավար վիրահատությունը բժիշկ Մայքլ Ջոբսթի ղեկավարությամբ՝ Լինքոլնի Բրայան բժշկական կենտրոնից. նրան հաջողվել է մեկ կտրվածքով հեռացնել պացիենտի հաստ աղիքի կեսը:
 

fastnews-ads-banner