Sony Corporation-ը գնել է Բոբ Դիլանի երաժշտության ամբողջ կատալոգը, ինչպես նաև նրա ապագա երգերի իրավունքները: Այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Variety ամսագրի աղբյուրի համաձայն՝ գործարքը կազմել է 150-ից 200 միլիոն դոլար, երաժշտի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։
2020 թվականի դեկտեմբերին Բոբ Դիլանի երգերի հեղինակային իրավունքը գնել է Universal Music Group ձայնագրման կորպորացիան։ Այս գործարքը գնահատվել է 200-300 մլն դոլար և դարձել տարվա խոշորագույնը։