Գոհաբանության օրվա պատվին SpaceX-ի աշխատակիցներին ուղղված նամակում Իլոն Մասկը նկարագրել է Raptor հրթիռային շարժիչների մշակման հետ կապված վատ իրավիճակը, հաղորդում է CNBC-ն: Միլիարդատերը խոսել է «սնանկության ռիսկի» մասին։
Իլոն Մասկը վրդովված է SpaceX-ի առաջընթացի բացակայությունից Starship հրթիռի համար Raptor հրթիռային շարժիչների մշակման հարցում:
«Հաջորդ տարի մենք կկանգնենք սնանկության իրական ռիսկի առաջ, եթե Starship-ը չթռչի առնվազն 2 շաբաթը 1 անգամ», – ասվում է Մասկի նամակում:
Մասկը նաև հավելել է, որ արտադրական ճգնաժամը շատ ավելի վատ վիճակում է, քան նախկինում պատկերացնում էր։ SpaceX-ի ղեկավարները վերջերս ուսումնասիրել են Raptor ծրագիրը՝ աշխատանքից հեռացնելով SpaceX-ի ավագ փոխնախագահ Ուիլ Հելթսլիին:
«Մեզ անհրաժեշտէ մեր թիմի ամբողջ ուժը՝ վերականգնելու այն ամենն, ինչ իսկապես, աղետալի իրավիճակում է գտնվում», – գրել է ընկերության հիմնադիրը: