Ռեկորդը սահմանելու պահին խաղալիս է եղել 9,4 միլիոն մարդ:
Steam-ը՝ խաղերի թվային բաշխման ծառայությունը, գերազանցեց առցանց ամենաշատ խաղացողների սեփական ռեկորդը, ընդ որում՝ երկու անգամ՝ մեկ օրվա ընթացքում:
Ըստ SteamDB-ի՝ երեկ Steam-ում միաժամանակ եղել է 31 379 760 օգտատեր, իսկ նույն օրվա երեկոյան առցանց խաղացողների թիվը հասել է 31 906 400-ի։ Ըստ Steam-ի պաշտոնական կայքի վիճակագրության՝ ի վերջո, ռեկորդը կազմել է 31 953 262 մարդ։
SteamDB-ի գնահատմամբ՝ ռեկորդը սահմանելու պահին 9,4 միլիոն մարդ խաղում էր կամ օգտագործում հաճախորդի ծրագրակազմը:
Steam-ի ժողովրդականությունը շեշտակի աճեց 2020 թվականի հունվարին, երբ աշխարհը սկսեց ինքնամեկուսացվել COVID-19 ճգնաժամի պատճառով։ 2020-ի փետրվարի 2-ին սահմանվեց ռեկորդ՝ 18 801 944 մարդ։ 2020 և 2021 թվականներին ռեկորդը բազմիցս թարմացվել է։ 2020-ի հոկտեմբերի վերջին առաջին անգամ Steam-ում գրանցվել է ավելի քան 30 միլիոն մարդ։
Ամենահայտնի խաղերն են՝ CS:GO, Dota 2, Modern Warfare 2, Lost Ark, PUBG: Battlegrounds, Apex Legends, GTA 5, Team Fortress 2, Rust և New World:


