Logo

Super Mario Bros.-ի չբացված օրինակը վաճառվել է ռեկորդային գնով

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 09.08.2021Լրահոս
new super mario bros.original - Super Mario Bros.-ի չբացված օրինակը վաճառվել է ռեկորդային գնով

Անանուն գնորդը 2 մլն դոլար է վճարել Super Mario Bros.- ի երբեք չբացված պատճենի համար, հայտնում է հավաքածուների հավաքը Rally կայքը: New York Times-ի փոխանցմամբ՝  1985 թվականի խաղի վաճառքի գինը գերազանցել էր մեկ ամիս առաջ գրանցված ռեկորդը, երբ Super Mario 64-ի կնքված օրինակը աճուրդում վաճառվել էր 1.56 միլիոն դոլարով:

Անցած տարվա ընթացքում ամենաթանկ տեսախաղերի ռեկորդը բազմիցս գերազանցվել է, քանի որ մանկության հավաքածուների պահանջարկը շարունակում է թեժ մնալ: Անցյալ հուլիսին Super Mario Bros.-ի պատճենը աճուրդում վաճառվել է 114.000 դոլարով: Նոյեմբերին Super Mario Bros. 3-ի կրկնօրինակը գերազանցել է այդ ռեկորդը՝ աճուրդում վաճառվելով 156.000 դոլարով, ապրիլին Super Mario Bros.-ի կրկնօրինակը աճուրդում վաճառվել է 660.000 դոլարով, այնուհետև հուլիսին՝ The Legend of Zelda-ի կրկնօրինակը՝ 870.000 դոլարով:

Super Mario Bros.-ի՝ 2 միլիոն դոլար արժողությամբ վաճառքը մի փոքր այլ ճանապարհ է անցել: Ռալին գնում է խաղեր և այլ հավաքածուներ, ինչպիսիք են կոմիքսները և դրանք վերածում փոքր ընկերությունների, որտեղ մարդիկ կարող են բաժնետոմսեր գնել որպես ներդրումներ:


fastnews-ads-banner