Logo

SVB-ի սնանկացումից հետո համաշխարհային ֆինանսական հատվածը 2 օրում կորցրել է 465 միլիարդ դոլար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:43 / 15.03.2023LIFETECH
null

Ամերիկյան Bloomberg գործակալությունը հայտնում է, որ Silicon Valley Bank-ի սնանկության պատճառով միջազգային ֆինանսական հատվածի շուկայական արժեքը վերջին երկու օրում կրճատվել է 465 մլրդ դոլարով։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ ամենից շատ տուժել են ամերիկյան բանկերը։ KBW-ի բանկային ինդեքսն ընկել է 7.7%-ով: 2020-ի հունիսից ի վեր սա ամենակտրուկ անկումն է։

Այսպիսով, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում MSCI Asia Pacific Financials ինեքսը նվազել է 3.1%-ով, ճապոնական itsubishi UFJ Financial Group-ի բաժնետոմսերի գինը նվազել է 8.6%-ով, հարավկորեական Hana Financial Group-ի արժեթղթերի գինը նվազել է 3.9%-ով, իսկ ANZ Group Holdings-ը՝ -1.5%։

Եվրոպայում նույնպես կտրուկ նվազել են ֆինանսական և ապահովագրական առաջատար ընկերությունների բաժնետոմսերի գները, մասնավորապես՝ Credit Suisse Group AG շվեյցարական առաջատար բանկի բաժնետոմսերի գները նվազել են 9.6%-ով, ինչը նոր հակառեկորդ է։

fastnews-ads-banner