Տանզանիան ռուսական ընկերություններին հրավիրում է երկրում ադամանդ արդյունահանելու: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Տանզանիայի օգտակար հանածոների նախարար Դոտո Մաշակա Բիտեկոն։
«Մենք Ռուսաստանին հրավիրում ենք ադամանդի որոնման: Դեռ հաղորդում չենք ստացել մեր երկրում ադամանդի արդյունահանման նկատմամբ ռուսական ընկերությունների հետաքրքրության մասին: Բայց, եթե նման հաղորդում ստանանք, շատ ուրախ կլինենք ընդունել նրանց»,- ասել է նախարարը:
Նա նաև հավելել է, որ Տանզանիան շահագրգռված է ռուսական ներդրումների ներգրավմամբ հարակից այլ ոլորտներում։


