Ճապոնիայում առատ ձյուն է տեղացել, երկրի որոշ շրջաններում ձյան շերտի բարձրությունը ռեկորդային չափերի է հասել: Այս մասին հայտնում է The Wathers-ը։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ Շիգա պրեֆեկտուրայի Մայբարա քաղաքում գրանցվել է ռեկորդային ձյուն. ձյան շերտի բարձրությունը հասել է 62 սմ-ի, իսկ Հոկայդո պրեֆեկտուրայի Սապպորո քաղաքում ձյան շերտի ընդհանուր բարձրությունը հասել է 133 սմ-ի։ Սապպորոյում գնացքների երթևեկությունը դադարեցվել է։
Սեկիգահարայում երկու օրվա ընթացքում 98 սմ ձյուն է տեղացել, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը ձնառատ շրջանների բնակիչներին նախազգուշացրել է էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների, ձնահոսքի և այլ վթարների մասին։