Logo

Ճապոնիայում բարեհաջող վիրահատել են դեռևս չծնված երեխայի

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 16.12.2021Լրահոս
https   s3.eu central 1.amazonaws.com media.my .ua feed 209 97b56439b7707b18fd806a72ed1c39be - Ճապոնիայում բարեհաջող վիրահատել են դեռևս չծնված երեխայի

Ճապոնիայում բժիշկների խումբը բարեհաջող վիրահատել է դեռևս չծնված երեխայի, որն ուներ ծանր սրտային հիվանդություն։ Սա աորտալ ստենոզի ներարգանդային բուժման առաջին դեպքն է երկրում, հայտնում է NHK -ը։

Նշվում է, որ վիրահատությունը կատարվել է հղիության 25-րդ շաբաթում գտնվող կնոջ արգանդում։ Պտղին ախտորոշվել էր աորտայի փականի ստենոզ, որի դեպքում աորտայի փականի բացվածքի նեղացումը խանգարում է սրտի մի մասի բնականոն զարգացմանը:

Սկզբում վիրաբույժները մոր որովայնի միջով հատուկ ասեղաձև խողովակ են մտցրել պտղի սրտի մեջ, իսկ հետո փչովի կաթետեր են մտցրել փականի բացվածքը լայնացնելու համար: Այս պրոցեդուրան թույլ է տվել մեծացնել արյան հոսքը դեպի սիրտ։

Փոքրիկը լույս աշխարհ է եկել հոկտեմբերին և այժմ լավ է։


fastnews-ads-banner