Logo

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 22.06.2020LIFETECH
1019215 1 - ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 21-ին, ժամը 23:11-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․  կան զոհեր և տուժածներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Lada 2115» և «Porsche Cayenne» մակնիշների (վարորդ` Վահե Ա., ծնված 1984 թ․) ավտոմեքենաները․ զոհեր չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Փրկարարները «Lada 2115» մակիշի ավտոմեքենայի վարորդին և երկու տուժածներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ։


fastnews-ads-banner