Mytheresa առցանց մանրածախ վաճառողը ներկայացրել է Tom Ford-ի բացառիկ կապսուլային հավաքածուն: Շարքը ներառում է վառ մանուշակագույն և վարդագույն իրեր, որոշ մոդելներ զարդարված են ընձառյուծի պրինտով։
«Թոմ Ֆորդի դիզայնը լի է անմնացորդ զգայականությամբ: Երբ կրում ես դիզայների զգեստներից մեկը, հասկանում ես, թե ինչու են այս իրերը հաճախ հայտնվում կարմիր գորգի վրա: Մոնոխրոմ ուրվագիծն ընդգծվում է աքսեսուարների շոշափելի գրավչությամբ»,- ասվում է մանրածախ վաճառողի կայքում:
Հավաքածուն ներառում է միդի զգեստներ և սվիտերներ՝ պատրաստված 100% վիսկոզայից, մետաքսե տաբատներ, վերնաշապիկներ և շորտեր՝ Tom Ford-ի տարբերանշանով սպորտային էլաստիկ ժապավենով: Հավաքածուն կարող եք լրացնել վառ սանդալներով, սև կոշիկներով ու պայուսակներով, ինչպես նաև ոսկեգույն զարդերով։
Հավաքածուն կարող եք ձեռք բերել առցանց:
Նախկինում Mytheresa-ի հավաքածուն ներկայացրել էր Վիկտորյա Բեքհեմը: Այն ստեղծելիս դիզայները ոգեշնչվել էր ժամանակակից կանանց նախասիրություններից ու պարզ ու ֆունկցիոնալ իրերից: