<Dune> ֆիլմի դերասան և աստղ Տիմոտի Շալամեն դարձել է Cartier -ի նոր դեսպանը: Այդ մասին հայտարարվել է Վենետիկի կինոփառատոնում ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որն էլ հովանավորում էր ոսկերչական տունը:
Շալամետը երկար ժամանակ ընկերություն է անում Cartier-ի հետ, և ապրանքանիշը նրան մեկ անգամ չէ, որ տրամադրել է զարդեր կարևոր իրադարձությունների համար. Օրինակ՝ դերասանը Cartier-ի զարդեր էր կրում BAFTA-ի և Ոսկե գլոբուսի կարմիր գորգին:
Վենետիկի փառատոնի ընթացիկ պրեմիերաներին Շալամեն արդեն հայտնվել էր ոսկերչական տան զարդերով՝ բրոշ և հնաոճ ադամանդե քորոց, թողարկված 1913 թվականին, ինչպես նաև ապրանքանիշի մատանիներ և ապարանջաններ: Այժմ դերասանը կշարունակի համագործակցել ապրանքանիշի հետ պաշտոնական միջոցառումներին:
«Մենք ուրախ ենք շարունակել մեր վաղեմի հարաբերությունները Տիմոտիի հետ՝ նրան հրավիրելով միանալ ոսկերչական տանը՝ որպես ընկեր»,- ասել է Cartier-ի ավագ փոխնախագահ և մարքեթնիգի բաժնի ղեկավար Առնո Կարեզը: «Տիմոտին կրքի, անկախության, լայնախոհության և ստեղծագործության տեր մարդ է, կյանքի խիզախ մոտեցումը, որն արտահայտված է իր մասնագիտական ընտրությամբ և ազատ ոգով, ներսից համապատասխանում է Cartier-ի հիմնական արժեքներին»: