Կարո՞ղ եք գուշակել, թե որ սմարթֆոնն է ամենաերկարն աշխատում:
Յութուբեր TechDroider-ը որոշել է պարզել, թե տարբեր արտադրողների ֆլագմանները որքան ժամանակ են կարողանում ծանրաբեռնված աշխատել։ Այդ նպատակով նա փորձարկել է iPhone 13 Pro Max-ի, Xiaomi 12S Ultra-ի, OnePlus 10 Pro-ի և միանգամից երեք Samsung սմարթֆոններ՝ Galaxy S22 Ultra, Z Fold 4 և Z Flip 4, դիմադրողականությունը:
Այդ սմարթֆոնների շարքում Galaxy Z Flip 4-ն ունի մարտկոցի ամենափոքր հզորությունը՝ ընդամենը 3700 մԱժ: Galaxy Z Fold 4-ը և iPhone 13 Pro Max-ն ունեն 4400 մԱ/ժ՝ յուրաքանչյուրը, Xiaomi-ն ստացել է 4860 մԱժ մարտկոց, իսկ OnePlus 10 Pro-ն և Galaxy S22 Ultra-ն՝ 5000 մԱ/ժ: Բոլոր Android սմարթֆոնները հագեցած են Qualcomm պրոցեսորներով (Snapdragon 8 Gen 1 / 8+ Gen 1), իսկ iPhone-ն, իհարկե, աշխատում է Apple-ի A15 Bionic չիփով։
Բոլոր սարքերը փորձարկվել են օգտագործման նույն սցենարների համար՝ 2 ժամ 45 րոպե PUBG Mobile-ում, 3 ժամ YouTube տեսանյութերի դիտում, մեկ ժամ ստանդարտ բրաուզերում (Chrome կամ Safari), մեկ ժամ 40 րոպե սքրոլինգ սոցիալական ցանցերում (հիմնականում տեսանյութեր և պատմություններ):
Այնուհետև բոլոր սմարթֆոնները բերվել են նկարահանման ռեժիմի: Էներգիայի առումով ծախսատար այս գործընթացում գաջեթները սկսել են հերթով լիցքաթափվել: Բլոգերը նաև չափել է նրանց ջերմաստիճանը լիցքաթափման պահին՝ պարզելու, թե տարբեր մոդելները որքան են գերտաքանում ինտենսիվ ծանրաբեռնվածությունից:
Galaxy S22 Ultra-ն առաջինն է հանձնվել․ 8 ժամ 56 րոպե՝ ընթացքում տաքանալով մինչև 50,4 ° C: Ահա մնացած հինգի տվյալները.
- Samsung Galaxy Z Flip 4 - 9 ժամ 4 րոպե, 42,1°C,
- Samsung Galaxy Z Fold 4 - 9 ժամ 18 րոպե, 37,7°C,
- OnePlus 10 Pro - 9 ժամ 19 րոպե, 45,1°C,
- Xiaomi 12S Ultra - 9 ժամ 38 րոպե, 44,1 ° C,
- Apple iPhone 13 Pro - 10 ժամ 35 րոպե, 40,5°C:
Արդյունքներն առանձնապես զարմանալի չեն։ Ի վերջո, Apple-ի սմարթֆոնները պարբերաբար հաղթում են նման թեստերում, և նույնիսկ ավելի մեծ մարտկոցի հզորությամբ սարքերը չեն կարողանում շրջանցել նրանց։


