Twitter-ի գործադիր տնօրեն Ջեք Դորսին թողնում է պաշտոնը։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Դորսիի որոշման պատճառները հեռուստաալիքին հայտնի չեն, հայտնի է միայն, որ Twitter-ի տնօրենների խորհրդի համաձայն՝ ընկերության ղեկավար է նշանակվելու Պարագ Արգավալին:
Դորսին Twitter-ը հիմնադրել է 2006 թվականին։ Նա նաև էլեկտրոնային վճարումներ կատարող Square ընկերության գործադիր տնօրենն է։ 2020 թվականին միլիարդատեր և Elliott Management-ի հիմնադիր Փոլ Սինգերը սխալ էր համարում, որ Դորսին 2 ընկերություն է ղեկավարում և գործարարին հորդորեց հեռանալ պաշտոնից:
Հնարավոր հրաժարականի մասին լուրերի ֆոնին Twitter-ի բաժնետոմսերն աճել են 11%-ով և գերազանցել 52 դոլարը մեկ բաժնետոմսի դիմաց Նյու Յորքի ֆոնդային բորսայում սակարկությունների բացման ժամանակ: Արժեթղթերն աճում են 7.18%-ով՝ մինչև 50.46 մեկ բաժնետոմսի դիմաց։