Վալենտինոն իր Instagram-ի հաշիվը կդարձնի սկսող դիզայներների առաջխաղացման հարթակ: Յուրաքանչյուր սեզոնի նա էջը կփոխանցի մեկ երիտասարդ տաղանդի: Հաղորդում է Dazed-ը։
Նախագծի գաղափարը ծագել է կրեատիվ տնօրեն Պիերպաոլո Պիչոլիի մոտ: Valentino-ն համագործակցելու է Camera della Moda ոչ առևտրային կազմակերպության հետ, որը նվիրված է իտալական նորաձևության խթանմանը, համակարգմանը և երիտասարդ դիզայներների կրթմանը:
Առաջին աջակցությունը կստանա Մարկո Ռամբալդին։ Նա կսկսի օգտագործել ապրանքանիշի Instagram-ը 2022 թվականի փետրվարին՝ Միլանի Նորաձևության շաբաթվա ընթացքում։
Մարկո Ռամբալդին 2017 թվականին Բոլոնյայում թողարկել է իր համանուն ապրանքանիշը: Դիզայներն առանձնանում է գենդերային չեզոք ոճով։