Logo

Վերջին շաբաթվա ընթացքում ԱԻՆ-ը կատարել է 8 հազար 381 վարակազերծում

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 23.06.2020LIFETECH
պպ - Վերջին շաբաթվա ընթացքում ԱԻՆ-ը կատարել է 8 հազար 381 վարակազերծում

ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության տարածքում:

Ինչպես  տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ_ից, հունիսի 17-23-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 8 հազար 381 վարակազերծում, որից 5 հազար 669-ը՝ մարզերում, 2 հազար 712-ը՝ Երևանում։

ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները:


fastnews-ads-banner