Logo

Վիրջիլ Աբլոյի ապրանքանիշի պահանջարկը կտրուկ աճել է նրա մահից հետո

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 01.12.2021LIFETECH
870 554 - Վիրջիլ Աբլոյի ապրանքանիշի պահանջարկը կտրուկ աճել է նրա մահից հետո

Դիզայներ Վիրջիլ Աբլոյի մահից հետո նրա Off-White ապրանքանիշի հագուստի և սպորտային կոշիկների պահանջարկը կտրուկ աճել է: Այս թռիչքը հատկապես աչքի է ընկել վերավաճառքի շուկայում։ Հաղորդում է The Business of Fashion-ը:

Ամերիկյան RealReal հարթակի կայքում 1 օրվա կտրվածքով վաճառքներն աճել են 18 անգամ, մինչդեռ որոնման հարցումներն աճել են 893%-ով։ Հաճախորդներն ամենից հաճախ ընտրում էին «Off-White» տարբերանշաններով շապիկներ, գլխաշապիկներ և սպորտային կոշիկներ: «Virgil for Louis Vuitton»-ի որոնումները աճել են 344%-ով։

StockX-ը հայտնում է, որ Off-White x Air Jordan 1 համագործակցության կոշիկները սկսել են վերավաճառվել 5.300-ից մինչև 10.000 դոլար արժեքով:

Հիշեցնենք, որ Celine նորաձևության տունը որոշել է հետաձգել կանացի հավաքածուի գարուն-ամառ 2022 ցուցադրությունը՝ դիզայներ Վիրջիլ Աբլոյի մահվան պատճառով։ Շոուն պետք է կայանար նոյեմբերի 30-ին։


fastnews-ads-banner