Logo

VK-ն 2,8 միլիարդ ռուբլի կծախսի ռուսական խաղային շարժիչ ստեղծելու համար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:32 / 21.11.2022• LIFETECH
null

Ռուսական ՏՏ հսկա VK-ն նախատեսում է մինչև 2025 թվականի վերջ ավարտել սեփական խաղային շարժիչի մշակումը, որն այնուհետև կվաճառվի շահագրգիռ ստուդիաներին։ Այդ մասին հայտնում է «Коммерсантъ» հրատարակությունը՝ հղում անելով ՌԴ թվային զարգացման նախարարություն ուղարկված VK փաստաթղթերին։

VK-ն մտադիր է անցնել տեսախաղերի մշակման գործիքների ստեղծման ամբողջ ցիկլը՝ առանց պետական սուբսիդիաների։ ՏՏ հսկան նախագծի արժեքը գնահատում է 2,8 միլիարդ ռուբլի։

VK-ն արդեն ունի ճանապարհային քարտեզի տարբերակ, որից հետևում է, որ շարժիչի մշակումը կսկսվի 2023 թվականի հունվարին։ Մինչև նույն տարվա աշուն ընկերությունը մտադիր է ցուցադրել վիզուալիզատորի նախատիպը՝ գրաֆիկայի մատուցման համար պատասխանատու մոդուլը։ Շարժիչի թողարկումը պետք է տեղի ունենա 2025 թվականի ապրիլից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Նշվում է, որ VK-ն կթողարկի գործիքակազմի երկու տարբերակ՝ անվճար և վճարովի։ Երկրորդ տարբերակը կապահովի նախագծի դրամայնացումը։ Անվճար տարբերակից այն կտարբերվի թարմացումներով, լրացուցիչ գործիքների առկայությամբ, առաջադեմ տեխնիկական աջակցությամբ և այլն:

fastnews-ads-banner