Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք, ևս 7 վարակված ապաքինվել է: Այդ մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 888 դեպք, վարակվածներից 724-ն առողջացել է, 14-ը` մահացել:
2710 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 267 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Վրաստանում երեկ վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չէր գրանցվել, հայտնել էր Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 8 266 488 է, մահացել է 446 193 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

