Logo

WhatsApp-ի ղեկավարն ու Իլոն Մասկն առցանց վիճաբանել են

20:32 / 28.05.2024Լուրեր
null

Օրեր առաջ Իլոն Մասկը հայտարարել էր, որ «WhatsApp»-ը ամեն գիշեր արտահանում է օգտատերերի տվյալները: «WhatsApp»-ի ղեկավար Ուիլ Քեթքարտն էլ պատասխանել է Մասկին և նշել, որ ամերիկացի միլիարդատիրոջ պնդումը պարզապես ճիշտ չէ: ««WhatsApp»-ի հաղորդագրությունները ամբողջությամբ կոդավորված են, ինչը նշանակում է, որ դրանք ոչ ոք չի կարող կարդալ», - X-ում գրել է Քեթքարտը: Առցանց վիճաբանությանն է միացել նաև «Meta»-ի փոխնախագահ, «AI»-ի ղեկավար Յան Լեկունը: «Պարոն Քեթքարտը ճիշտ է ասում. «WhatsApp»-ի հաղորդագրությունը կարող են կարդալ միայն ուղարկողն ու ստացողը: Պարոն Մասկը լավ համբավ ունի, բայց նա արհեստական ​​ինտելեկտի վերաբերյալ հակասական, անիրատեսական և անհիմն պնդումներ է անում»:

Ըստ անվտանգության հետազոտող Թոմի Մայսկի՝ «WhatsApp»-ն իրոք կիսում է որոշ տվյալներ «Meta»-ին պատկանող այլ հարթակներում, բայց դա չի ներառում հաղորդագրությունները:

fastnews-ads-banner