Logo

WhatsApp-ն անհետացող հաղորդագրությունները պահելու գործառույթ կունենա

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:18 / 19.12.2022• LIFETECH
null

WhatsApp-ի օգտատերերը կկարողանան պահպանել հաղորդագրությունները, որոնք անհետանում են կարդալուց հետո։ Այդ մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

Եթե օգտատերը միացրել է անհետացող հաղորդագրությունների գործառույթը, ապա ցանկացած հաղորդագրություն հասանելի կլինի չաթում 24 ժամ, որից հետո այն ավտոմատ կջնջվի։ Այժմ, սակայն, մեսենջերի մշակողները հնարավորություն են տվել պահպանել անհետացող հաղորդագրությունը։ Բացի այդ, անհրաժեշտության դեպքում, պահպանումը կարող է ցանկացած պահի չեղարկվել:

Ինչպես նշում է WABetaInfo-ն, գործառույթը դեռ մշակման փուլում է և հասանելի չէ օգտատերերի լայն շրջանակին:

Դեկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ WhatsApp-ի օգտատերերը կկարողանան մեկանգամյա տեքստային հաղորդագրություններ ուղարկել։ Դրանք կարելի է կարդալ միայն մեկ անգամ, քանի որ չաթը փակելուց և այն նորից բացելուց հետո հաղորդագրությունը կթաքցվի, և օգտատերը կստանա հետևյալ ծանուցումը. «Այս հաղորդագրությունը կարդալու ժամանակը սպառվել է։ Խնդրեք (ուղարկողին) կրկին ուղարկել այն»:

fastnews-ads-banner