Logo

Wildberries-ը ներդնում է գնորդներին գնահատելու մեխանիզմ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:20 / 15.02.2023LIFETECH
null

Wildberries-ը սկսել է գնահատել գնորդներին․ փետրվարի 15-ից մարկետփլեյսը մեկնարկել է հաճախորդների գնահատման մեխանիզմի փորձարկումը: Այդ մասին հայտնում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը, որի փոխանցմամբ՝ ապագայում բարձր գնահատականներ ունեցող օգտատերերը կարող են ստանալ հավելյալ բոնուսներ եւ ծառայություններ։

Մարկետփլեյսում նշել են, որ հաճախորդները կգնահատվեն ընկերության ներկայացուցիչների կողմից՝ ելնելով գնորդների հետ փոխգործակցության արդյունքներից: Սկզբում գնահատականը հասանելի կլինի միայն ներքին օգտագործման համար: Ապագայում առևտրային հարթակը նախատեսում է բարձր գնահատականներ ունեցող գնորդներին առաջարկել բոնուսներ, հատուկ առաջարկներ եւ լրացուցիչ ծառայություններ։

Նոր գործիքը ընկերության ծառայությունները կդարձնի «ավելի ֆունկցիոնալ և օգտակար», ասել են Wildberries-ում:

Որպես օրինակ ընկերությունում բերել են այն պրակտիկան, երբ գնորդներն են գնահատում վաճառողներին, նրանց ապրանքները, ընկերության ներկայացուցիչների սպասարկման մակարդակը բացթողնման կետերում:

«Սա թույլ է տալիս մեզ ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն ծառայությունների մասին եւ բարելավել դրանք բոլոր օգտատերերի համար»,- եզրափակել են ընկերությունում:
 

fastnews-ads-banner