Logo

Windows 12-ը կթողարկվի արհեստական ​​բանականությամբ․ Microsoft

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:33 / 03.04.2023LIFETECH
null

Microsoft-ը մշակում է Windows 12-ը՝ արդիականացված CorePC հարթակով:

Ընկերությունը կենտրոնանալու է արհեստական ​​բանականության և ապարատային ու ծրագրային ապահովման օպտիմիզացման վրա, ինչպես այն իրականացվում է Mac-ում Apple Silicon-ով:

Windows 12-ը կկարողանա վերլուծել ցուցադրվող բովանդակությունը և նախագծեր կամ հավելվածներ արագ գործարկելու խորհուրդներ առաջարկել՝ հիմնվելով տվյալ պահին դիտվող տեղեկատվության վրա:

Համակարգը պատկերների մեջ կճանաչի օբյեկտները և տեքստը: Օգտագործողները կարող են հեշտությամբ կտրել այս տարրերը և տեղադրել դրանք այլ տեղ:

Windows 12-ի թարմացումներն ավելի փոքր ծավալ կզբաղեցնեն և կիրականացվեն ավելի արագ, քան Windows 10-ի և 11-ի դեպքում:

Windows 12

CorePC-ն ընկերությանը թույլ կտա թողարկել Windows 12-ի մի քանի տարբերակներ, որոնք իրարից կառանձնանան իրենց հնարավորություններով։ Օրինակ՝ Windows 12-ի որոշ կառուցվածքներ չեն աշխատի Win32 հավելվածների հետ:

Microsoft-ը ներկայումս մշակում է Windows 12-ի տարբերակը ցածր գնով դպրոցական համակարգիչների համար, որը նախատեսված է Chromebook-ի հետ մրցակցելու համար:  Այս համակարգն ունի միայն Edge բրաուզեր և Office: Օգտատերերը կարող են նաև գործարկել Android հավելվածներ:  Windows 12-ի այս տարբերակը մոտ 60-75%-ով փոքր է Windows 11 SE-ից:

 

fastnews-ads-banner