Չինական Xiaomi տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է իր առաջին չորսոտանի ռոբոտը՝ CyberDog-ը: Այս մասին հայտնում է հենց արտադրողը:
Սարքն ունակ է արձագանքել ձայնին, հետևել սեփականատիրոջ հրամաններին և հետ շրջվել: Բացի այդ, ռոբոտ-շունը կարող է ստեղծել նավիգացիոն քարտեզներ, որոշել նպատակակետը և խուսափել խոչընդոտներից:
CyberDog-ը կշռում է 3 կգ և կարող է զարգացնել մինչև 12 կմ/ժ արագություն: Ռոբոտը ստացել է նաև սենսորներ և տեսախցիկներ, որոնք թույլ են տալիս նրան շարժվել կիսաինքնավար ռեժիմով: CyberDog-ը հիմնված է ամերիկյան Nvidia ընկերության Jetson Xavier արհեստական բանականության հարթակի վրա:
Առաջին փուլում Xiaomi-ն կթողարկի CyberDog-ի ընդամենը 1000 օրինակ`« Xiaomi-ի երկրպագուների, ինժեներների և ռոբոտաշինության սիրահարների համար»:

