Չինական Xiaomi ընկերությունը այս տարվա երկրորդ եռամսյակում առաջին անգամ դարձել է սմարթֆոնների մատակարարման առաջատարն աշխարհում: Այս մասին հայտնում է CNBC-ն ՝ հղում անելով Canalys հետազոտական ընկերության նոր զեկույցին:
Չինական ընկերությանը հաջողվել է առաջ անցնել կորեական սմարթֆոնների շուկայի առաջատար Samsung-ից: Canalys-ի տվյալներով՝ չինական ընկերությունը 55.8 մլն սարք է առաքել՝ 5%-ով պակաս նախորդ տարվա համեմատ: Մինչդեռ, երկրորդ տեղը զբաղեցրած Samsung-ը վաճառել է ընդամենը 53.7 միլիոն սմարթֆոն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 30% -ով քիչ;

