Logo

Մոլորակի բնակչության թիվը հասել է 8 միլիարդի

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:51 / 16.08.2022• LIFETECH
Աշխարհի բնակչության թիվ

Աշխարհի բնակչության թիվը հասել է 8 միլիարդի։ Այդ մասին հայտնում է Countrymetrics նախագծի կայքը, որն առցանց հաշվարկներ է կատարում ՄԱԿ-ի տեղեկատվության հիման վրա:

Մեր մոլորակում ապրում է ավելի քան 8 միլիարդ 9 միլիոն մարդ։ Նշվում է, որ տղամարդկանց թիվն ավելի մեծ է, քան կանանցը․ 4,041 միլիարդ՝ 3,968 միլիարդի դիմաց։

Մարդկանց ավելի քան մեկ երրորդն ապրում է Չինաստանում և Հնդկաստանում։ Այդ երկրներից յուրաքանչյուրի բնակչությունը գերազանցում է 1,4 միլիարդը: Չինաստանի բնակիչները կազմում են մարդկության 18,18%-ը, Հնդկաստանինը՝ 17,72%-ը։

ԱՄՆ-ն, Ինդոնեզիան, Պակիստանը, Նիգերիան, Բրազիլիան, Բանգլադեշը, Ռուսաստանը և Մեքսիկան աշխարհի ամենաբնակեցված երկրների տասնյակում են։ Հաղորդվում է, որ Ռուսաստանում ապրում է ավելի քան 146 միլիոն մարդ՝ մոլորակի բնակչության 1,82%-ը։

Կայքը նաև թվարկում է 2022 թվականին մահվան ամենատարածված պատճառները՝ սրտի իշեմիկ հիվանդություն, կաթված և ստորին շնչուղիների վարակներ: Այդ հիվանդությունները խլել են, համապատասխանաբար, 5,9 միլիոն, 4,2 միլիոն և 2,1 միլիոն մարդու կյանք։
 

fastnews-ads-banner