Logo

Երկուսը` մեկում. Xiaomi-ն ցուցադրել է մագնիսական լիցքավորում և արտաքին մարտկոց iPhone-ի համար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:42 / 13.09.2022• LIFETECH
Xiaomi-մարտկոց

Ունիվերսալ նորույթ ճանապարհորդության և ամենօրյա օգտագործման համար:

Xiaomi-ն մագնիսական լիցքավորմամբ փաուերբանկ է թողարկել iPhone 12-ի և 13-ի համար: Սարքը կարող է օգտագործվել ոչ միայն որպես շարժական մարտկոց․ այն ունի միացման տեղ, որը միաժամանակ լիցքավորում է և՛ սմարթֆոնը, և՛ փաուերբանկը:

Xiaomi-մարտկոց-1

Մարտկոցի հզորությունը 5000 մԱժ է, սարքն ապահովում է երկկողմանի լիցքավորում USB-C-ի միջոցով։ Մուտքային հզորությունը՝ 20 Վտ, ելքայինը՝ 12 Վտ։

Xiaomi-մարտկոց-2

Փաուերբանկը նաև ունի պաշտպանիչ գործառույթ՝ հայտնաբերելու օտար մետաղական առարկաներ, որոնք խանգարում են սարքի ճիշտ սնուցմանը:

Նորույթի բարձրությունն ընդամենը 12 մմ է։ Մագնիսական ձգողության ուժը՝ 10 Ն (1 կգ):

Xiaomi-մարտկոց-3

Մարտկոցն առայժմ կվաճառվի միայն Չինաստանում՝ սեպտեմբերի 16-ից, 199 յուանով (≈12000 դրամ)։
 

fastnews-ads-banner