Forbes-ը յոթամյա ռուսաստանցի Նաստյա Ռաձինսկայային ներառել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող YouTube բլոգերների տասնյակում։ YouTube-ի իր Like Nastya ալիքի շնորհիվ աղջիկը 2021 թվականին վաստակել է 28 միլիոն դոլար։
Աղջիկը Forbes-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 6-րդ տեղը։ Անցյալ տարի Ռաձինսկայան 7-րդ տեղում էր՝ 18.5 միլիոն դոլար եկամուտով:
Like Nastya ալիքն այս պահին ունի 85.7 միլիոն բաժանորդ։ Աղջկա ծնողների խոսքով, երբ Նաստյան ծնվել է, բժիշկները նրա մոտ ուղեղային կաթված են ախտորոշել։
«Մեզ ասել էին, որ Նաստյան չի քայլի և չի խոսի», - հիշում է մայրը:
Ծնողներն իրենց ամբողջ ժամանակը նվիրել են դստերը: 2 տարեկանում պարզ է դարձել, որ աղջկա մոտ զարգացման խնդիրներ չկան: Նաստյայի մայրիկը նշել է, որ որոշել են նկարահանել իրենց դստերը տեսախցիկի առաջ և աշխատել նրա դերասանական վարպետության վրա՝ ամրապնդելու այս արդյունքը։
«Կա՛մ բուժումն ու մեր սերը օգնեցին, կա՛մ բժիշկները սխալվեցին ախտորոշման հարցում»,- հավելել է աղջիկը:
Աղյուսակի առաջին տեղում է Ջիմի Դոնալդսոնը (MrBeast)՝ 54 միլիոն դոլարով: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջեյք Փոլը՝ 45 միլիոն դոլարով, երրորդը՝ Մարկ Ֆիշբախը (Markiplier)՝ 38 միլիոն դոլարով։